| CHAMBER OF ADVOCATES OF RA ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ ք. Երևան, Հս/Ամտ Վ-3, տ. 106, 17.02.2026թ. 005/Դ-26 | ![]() | CHAMBRE DES AVOCATS DE LA RA Արտոնագիր 707 harutyunbaghdasaryan.adv@gmail.com հեռ. 093-144-282 |
CHAMBER OF ADVOCATES OF RA
ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ
CHAMBRE DES AVOCATS DE LA RA ք. Երեւան, Հս/Ամտ Վ-3, տ. 106, harutyunbaghdasaryan.adv@gmail.com 07.02.2025թ. 009/Դ-25 հեռ. 093-144-282 ՀՀ արտաքին գործերի նախարարություն Գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանին nfo@mfa.am |
Տեղեկություն ստանալու հարցում
Հարգելի պարոն Կարապետյան
Հետեւյալ ֆեյսբուքյան հասցեով ինձ է դիմել Վարդան Հակոբյանը. Vardan Hakobyan
«Աննա Չաուշեսկուն կյանքի վերջին վայրկյաններին չէր հավատում իր աչքերին ու ականջներին, երբ իրեն հավատարիմ ծառայող զինվորականներն արագացված կարգով կարդացին իրենց ուղղված մեղադրանքները եւ որոշեցին մահապատժի ենթարկել իշխանությունն ուզուրպացրած Չաուշեսկու զույգին։
Աննա Հակոբյանը նախ՝ ավելին է իր վրա վերցրել, քան դրա իրավունքը ունի, երկրորդը՝ բացահայտ մասնակիցն է եղել Հայաստանի դեմ տարված համակողմանի դավաճանական գործոզությունների ոչ միայն Արցախում, այլ նաեւ Հայաստանում ու դրա սահմաններից դուրս։
2023 թվի սեպտեմբերի 17 ին, Արցախի վրա հարձակումից առաջ Մախաչկալայում իր ունեցած հանդիպման մասին մենք ոչինչ չգիտեինք, բայց ամեն ինչ ժամկետ ունի. եւ մի օր անպայման ինչ-որ մի հետաքրքրված կողմ դա բացահայտելու քաղաքական առիթ ունենալու է անպայման։
Ամեն ինչ պարզ է, մանրամասները գալու են լրացնելու»։
«Հարգելի Հարություն Բաղդասարյան, խնդրում եմ պարզաբանել. Արդյո՞ք տվյալ փաստաթուղթը իրական է թե ոչ, եթե այո, խդնդրում եմ նաեւ ճշտել, թե ինչ հիմքով է Աննա Հակոբյանին տրվել Դիվանագիտական անձնագիր։ Շնորհակալ եմ»։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ եւ 51-րդ հոդվածների, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթների դիմում եմ Ձեզ եւ ՀՀ Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1204-Ն որոշմամբ սահմանված կարգով խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություն հետեւյալի մասին.
- Ըստ ստորեւ ներկայացված փաստաթղթի, 2023թ. սեպտեմբերի 17-ի դրությամբ Աննա Հակոբյանին տրվել դիվանագիտական անձնագիր։ Եթե այդ փաստաթուղթը կեղծված չէ, ապա՝
- արդյո՞ք Ա. Հակոբյանի վրա տարածվում են « » ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի եւ ՀՀ Արտաքին գործերի նախարարի 2010 թ. դեկտեմբերի 29-ի 2/757-ն հրամանի 1-ին հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի (ուժը կորցրած) դրույթները։
-
Դիվանագիտական ծառայության մասին
Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին եւ հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող եմ ուղղել հարցումը:
Պատրաստ եմ վճարել տեղեկատվության հետ կապված ծախսերը:
Հարգանքով՝
փաստաբան
Հարություն Բաղդասարյան
| Attachment | Size |
|---|---|
| աննայի-դիվանագիտական-անձնագրի-մասին-հարցում.pdf | 265.31 KB |
