- Ի՞նչ պետք է անի Հայաստանի ղեկավարը։
- Եթե հայ է, ուրեﬓ պետք է հանձնարարի ՀՀ քննչական կոﬕտեին` վարույթ նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 140 հոդ․ 2. մասի 4-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով, այն է․ Միջազգային զինված ընդհարման կամ ﬕջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ՝
4) բռնազավթող պետության կողﬕց իր սեփական քաղաքացիական բնակչության ﬕ մասի վերաբնակեցումը բռնազավթված տարածքում կամ բռնազավթած տարածքի ամբողջ բնակչության կամ դրա ﬕ մասի տեղահանումը կամ տեղափոխումը բռնազավթված տարածքի սահմաններում կամ դրանից դուրս,
5) հատուկ պաշտպանության տակ գտնվող, հստակ տարորոշված, ժողովուրդների մշակութային կամ հոգևոր ժառանգություն համարվող պատմական հուշարձանները, արվեստի գործերը, ծիսակատարությունների վայրերը կամ մշակութային արժեքների պաշտպանությունը կանոնակարգող ﬕջազգային փաստաթղթերով սահմանված մշակութային այլ արժեքներ հարձակման օբյեկտ դարձնելը և հարձակման հետևանքով դրանց խոշոր չափի ﬖաս պատճառելը, եթե դրանք չեն գտնվում ռազմական օբյեկտների անﬕջական հարևանությամբ, և եթե տվյալներ չկան այդ պատմական հուշարձանները, արվեստի գործերը, ծիսակատարությունների վայրերը կամ մշակութային արժեքների պաշտպանությունը կանոնակարգող ﬕջազգային փաստաթղթերով սահմանված մշակութային այլ արժեքները հակառակորդի կողﬕց ռազմական գործողություններին նպաստելու համար օգտագործելու մասին,
ինչպես նաև՝ ՀՀ քր․օր․ 144 հոդվածով, այն է՝ 1. Միջազգային զինված ընդհարման կամ ﬕջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքների պաշտպանությունը կանոնակարգող ﬕջազգային փաստաթղթերով սահմանված մշակութային արժեքներ ոչնչացնելը, ﬖասելը, հափշտակելը, դրանց գտնվելու վայրից դրանք ապօրինաբար տեղափոխելը, այդ թվում՝ ﬕ պետության տարածքից մյուսը, կամ ապօրինաբար տեղափոխված մշակութային արժեքները չվերադարձնելը կամ պատմական, մշակութային կամ գիտական ապացույցը ոչնչացնելու կամ թաքցնելու նպատակով մշակութային արժեքները կամ դրանց նպատակային նշանակությունը փոփոխելը՝
ու դրանք ներկայացնի ﬕջազգային քրեական դատարան։
Այստեղ բանալին՝ եթե ՀԱՅ է