| CHAMBER OF ADVOCATES OF RA ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ ք. Երևան, Հս/Ամտ Վ-3, տ. 106, 17.02.2026թ. 005/Դ-26 | ![]() | CHAMBRE DES AVOCATS DE LA RA Արտոնագիր 707 harutyunbaghdasaryan.adv@gmail.com հեռ. 093-144-282 |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Անդրանիկ Սիմոնյանին
Հասցե՝ Երևան, Նալբանդյան փողոց 104, Էլ․հասցե՝ ta@sns.am
Հարգելի պարոն Սիմոնյան
Ստորև ներկայացվող տեղեկատվության համաձայն՝ Հայաստան են մուտք գործել ազատորեն զբոսնում են թշնամի պետության քաղաքացիներ։
- https://www.facebook.com/stories/1446251328817391/UzpfSVNDOjE1OTQ5MTcwMDg0NzExOTY=/?bucket_count=9&source=story_tray ,
- https://www.facebook.com/BaghdasaryanHarutyun/posts/pfbid0xrTERmruFtTjmR8Qa3rvHwNiq8F2EmosgcFnRAymsBrEm8oENUfEZxQCvQ1NdofBl
- https://www.facebook.com/reel/1341808620986761
- https://www.facebook.com/reel/863185190013445
- https://www.facebook.com/reel/1615565476415905?locale=ru_RU
- https://www.facebook.com/alphanews.am/posts/pfbid0rBzJaEGeNQowVPBufcHhPfxdopirFLmjrbVMGFVpG2uknbjoZJg1rEhzdyJELtnpl
- https://news.5tv.am/haytni-e-ovqer-en-adrbejan-meknac-hh-patviraknery
ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթների համաձայն դիմում եմ Ձեզ և ՀՀ Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1204-Ն որոշմամբ սահմանված կարգով խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություն հետևյալի մասին․
- Ի՞նչ իրավական հիմքով են Հայաստանի սահմանը հատել թշնամի պետության քաղաքացիները և ՀՀ մուտքի ի՞նչ վիզա է տրամադրվել նրանց։
- Եթե առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության են նրանք հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, ապա առկա չէ արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու հիմքը։
Հարգանքով՝
փաստաբան
Հարություն Բաղդասարյան
| Attachment | Size |
|---|---|
| դիմում-ԱԱԾ.pdf | 240.32 KB |
CHAMBER OF ADVOCATES OF RA
ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ
Հայաստանի կառավարությունը հայտարարել է XX դարի սկզբի իրադարձությունների
Հայաստանի կառավարությունը հայտարարել է XX դարի սկզբի իրադարձությունների
ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ Արտոնագիր 707 CHAMBRE DES AVOCATS DES LA RA CHAMBE
CHAMBRE DES AVOCATS DES LA RA CHAMBER OF ADVOCATES OF RA
