CHAMBER OF ADVOCATES OF RA
ՀՀ   ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ  ՊԱԼԱՏ  
ք. Երևան, Հս/Ամտ Վ-3, տ. 106,
17.02.2026թ.       005/Դ-26
 CHAMBRE DES AVOCATS DE LA RA
Արտոնագիր 707
harutyunbaghdasaryan.adv@gmail.com
հեռ. 093-144-282 

Էջ 1
ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ Արտոնագիր 707 CHAMBRE DES AVOCATS DES LA RA CHAMBER OF ADVOCATES OF RA ք. Երևան, Հս/Ամտ Վ-3, տ 106 harutyunbaghdasaryan.adv@gmail.com
27.04.2026թ. 024-/Դ-26 հեռ. 093-144-282
Արմավիրի մարզի դատախազ` Սևակ Արթուրի Պողոսյանին Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Շահումյան 48 Հեռ՝ 010 311-279 Էլ. հասցե՝ armavir@prosecutor.am
Հաղորդում հանցագործության մասին
Հարգելի պարոն Պողոսյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել1 Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, որոնք ըստ ադրբեջանական աղբյուրների իբրև թե անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ էին: Խիստ մտահոգիչ են նաև Ստեփանակերտի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից։ Պետական մակարդակով իրագործվող այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել, որով և կասկածելի են դառնում Հայաստանի հետ կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին և իշխանության ներկայացուցիչներին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության համակարգված յուրացումն ու ոչնչացումը։ Կոչ ենք անում նաև մշակութային ժառանգության պահպանությամբ, տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ համակեցությամբ և փոխգործակցությամբ շահագրգիռ բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին ազդու միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու մշակութային ոճրագործություններն Արցախում։ Գտնում եմ, որ առկա են ՀՀ քր․օր 140 հոդ․ 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերին բնորոշ հանցակազմեր։ Այսպես՝ 2. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ՝
1 (1) ԻՄ ԱՐՑԱԽ | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել | Facebook
Էջ 2
1) քաղաքացիական բնակչությանը սովի մատնելը` իբրև պատերազմ վարելու եղանակ, նրանց զրկելով գոյատևելու համար անհրաժեշտ միջոցներից, ներառյալ վերաբերելի միջազգային փաստաթղթերով նախատեսված օգնություն տրամադրելուն խոչընդոտելը, 2) ոչ ոքի կենդանի չթողնելու հրաման տալը կամ նման հրամանով սպառնալը, 4) բռնազավթող պետության կողմից իր սեփական քաղաքացիական բնակչության մի մասի վերաբնակեցումը բռնազավթված տարածքում կամ բռնազավթած տարածքի ամբողջ բնակչության կամ դրա մի մասի տեղահանումը կամ տեղափոխումը բռնազավթված տարածքի սահմաններում կամ դրանից դուրս, 5) հատուկ պաշտպանության տակ գտնվող, հստակ տարորոշված, ժողովուրդների մշակութային կամ հոգևոր ժառանգություն համարվող պատմական հուշարձանները, արվեստի գործերը, ծիսակատարությունների վայրերը կամ մշակութային արժեքների պաշտպանությունը կանոնակարգող միջազգային փաստաթղթերով սահմանված մշակութային այլ արժեքներ հարձակման օբյեկտ դարձնելը և հարձակման հետևանքով դրանց խոշոր չափի վնաս պատճառելը, եթե դրանք չեն գտնվում ռազմական օբյեկտների անմիջական հարևանությամբ, և եթե տվյալներ չկան այդ պատմական հուշարձանները, արվեստի գործերը, ծիսակատարությունների վայրերը կամ մշակութային արժեքների պաշտպանությունը կանոնակարգող միջազգային փաստաթղթերով սահմանված մշակութային այլ արժեքները հակառակորդի կողմից ռազմական գործողություններին նպաստելու համար օգտագործելու մասին։ Սույնով ես ներկայացնում եմ փաստարկված և ոչ թե գնահատողական բնույթի տեղեկություններ, որպիսի պայմաններում դրանք ինքնին վկայում են ՀՀ քրեական օրենսգրքով 140 հոդվածով նախատեսված հանցագործության առկայության մասին ինչը և հանդիսանում է քրեական վարույթ նախաձեռնելու առիթ։ 2023թ․ հունվարից սեպտեմբեր Արցախը գտնվում էր շրջափակման մեջ։ Ադրբեջանի գործողությունները համընկնում են վերոգրյալ նորմի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներին։ Եւ, որպես ասածիս հիմնավորում բերեմ Բագրատ Սրբազանի քարոզը։ Ընդսմին․ Ովքեր ուրանում են մեր Արցախ աշխարհը, նրանք շիրիմ չեն ունենալու, նզովված են լինելու. Բագրատ Սրբազան Մեր ողջ ժողովրդի նկարագիրն է այսօր Արցախ աշխարհում։ Ի՞նչ է այնտեղ տեղի ունենում։ Ձգտում են մի ողջ ժողովրդի ստորացնել, անարգել, տենչում են սովի մատնել, սպանել ու ոչնչացնել։ Եվ դա ոչ միայն ֆիզիկապես՝ մեր հավերժական թշնամու կողմից, այլև հոգեպես՝ մեր իսկ կողմից։ Ասվում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի քարոզում: «Յուրաքանչյուրի խղճի վրա է ծանրացած այսօրը, և, առաջին հերթին, այո, պատասխանատուների վրա, որոնց մասին մեր Տերն ասում է․ «Դատելու եմ ձեզ, իմ ժողովրդի ավագներ և իշխաններ, դատելու եմ ձեզ» (Եսայի 3։14), դատելու եմ ոչ միայն ձեզ՝ ուրացողներիդ, այլ նաև ձեր անցյալը՝ շիրիմներն եմ դատելու, և ձեր գալիք սերունդներն են նզովված լինելու, որովհետև «Դուք հիկիզեցիք իմ այգին» (Եսայի 3։14), այլ լեզվով՝ ՂարաԲԱՂը, մեր տունը, մեր մշակության վայրը, մեր սխրանքների իրագործման խտացված ճշմարտությունը, մեր անպատիվ կյանքի արժանապատվությունը վերականգնած մեր մեծ Հայրենիքը։ Եվ ես շարունակում եմ մեր Տիրոջ խոսքն՝ ասելով՝ բոլոր նրանց կամ նրան, ովքեր ուրանում են մեր Արցախ աշխարհը, ինձ համար, մեզ համար պայքարող, կռիվ տվող մեր սքանչելի, հերոսական ժողովրդի մի հատվածի համար, նրանք շիրիմ չեն ունենալու, նզովված են լինելու, նզովված են լինելու ոչ միայն իրենք, այլ նաև իրենց շիրիմները և իրենց սերունդները։ Դուք խրախճանքի մեջ եղեք, ցնծացեք և ուրախացեք, ձեզ ուրախացրեք, և այդ ուրախության մեջ մահը բերեք ձեր քույրերին և եղբայրներին»,-ասել է սրբազանը։2 Որպես 4-րդ մասի հիմնավորում (տեղահանում) ներկայացնում եմ սույն հոդվածը։
2 https://168.am/2023/07/30/1907440.html
Էջ 3
Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա3 Արտակ Խուլյան սեպտեմբեր 19, 2024 Ավելի քան 200 զոհ, որից 20-ը խաղաղ բնակիչներ, երեխաներ. ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Կրակը դադարեց միայն սեպտեմբերի 20-ին, երբ Արցախի իշխանություններն ընդունեցին զենքերը վայր դնելու Բաքվի առաջակը, որ փոխանցվել էր Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության միջոցով։ Բնակելի շենք Ստեփանակերտում՝ 2023-ի սեպտեմբերի 19-ի գնադակոծությունից հետո։ Նույն օրը Բաքուն Ղարաբաղի հայերի ինտեգրման ծրագիր հրապարակեց և հայտարարեց, թե հանդիպում է նախապատրաստում Արցախի ներկայացուցիչների հետ։ Արցախցիները հեռանում են Լեռնային Ղարաբաղից։ Ստեփանակերտից Կոռնիձոր տանող ճանապարը, 26-ը սեպտեմբերի, 2023թ․։ Այս հանդիպումից մեկ շաբաթ անց Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց՝ 2024-ի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ։ Փաստաթուղթն այդպես էլ չհրապարակվեց։ Ավելի ուշ արդեն Հայաստանում ինքը՝ Շահրամանյանը հայտարարեց՝ ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը։
3 https://www.azatutyun.am/a/ughigh-mek-tari-araj-adrbejany-hardzakvets-artsakhi-vra/33126392.html
Էջ 4
Տասնամսյա շրջափակումից, 24-ժամյա ռազմական գործողությունից ու Արցախը լուծարելու մասին հայտարարությունից հետո ավելի քան 100 հազար մարդ բռնեց գաղթի ճանապարհը դեպի Հայաստան։ Այդ օրերի ընթացքում Ադրբեջանը ձերբակալեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այդ թվում՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին, նախկին երեք նախագահներին։ Նրանք 15 մյուս գերիների հետ բանտարկված են Բաքվում։ Իսկ 5-րդ կետի հիմնավորումը, ինչպես վերևում նշվեց, տվել է Մայր Աթոռը՝ գուժելով Սուրբ Աստվածածին եկեղեցու (այլ հոգևոր արժեքների ու խաչքարերի) ոչնչացման լուրը։ Ուստի, գտնում եմ, որ առկա են ՀՀ քր․օր․ 140 հոդ․ սահմանված հանցակազմերը։ Ըստ իս, ընդհանրապես տեղի է ունեցել Ցեղասպանություն, ինչը որպես հանցագործություն նախատեսված է ՀՀ քր․ 133 հոդ․, այն է․ 1. Ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման նպատակով այդ խմբի անդամներին սպանելը, նրանց առողջությանը ծանր վնաս կամ հոգեկան լուրջ խեղում պատճառելը կամ այդ խմբի լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված կյանքի պայմաններ ստեղծելը, այդ թվում՝ բռնությամբ տեղահանելը, այդ խմբում մանկածնությունը կանխելուն ուղղված միջոցներ իրականացնելը կամ այդ խմբի երեխաներին մարդկային այդ խմբից այլ խումբ հարկադրաբար փոխանցելը, սակայն խիստ կասկածում եմ, թե Ցեղասպանությունը ուրացող և խաղաղություն մուրացող Հայաստանին իշխող վարչախումբը թույլ կտա այս հոդվածով քրեական վարույթ նախաձեռնել։ Այդուհանդերձ, գտնում եմ նաև, որ քննարկման առարկա է նաև ՀՀ քր․օր․ 146 հոդ․ ամրագրված հանցակազմը, այն է․ 1. Ռասայական, ազգային, էթնիկական կամ կրոնական թշնամանք հարուցելու նպատակով մշակութային արժեքներ, այդ թվում՝ կրոնական կամ ծիսական նշանակության շենքեր կամ շինություններ ոչնչացնելը կամ վնասելը։ ՀՀ քր․դատ․օր 173 հոդ․ 1-ին մասի 1-ին կետի համաձայն․
Էջ 5
1. Քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը ստացվել է` 1) ֆիզիկական անձից. Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն․ 2. Համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական: Սույն հաղորդումը տրվում է նաև ՀՀ քր․դատ․օր 173 հոդ․ 4-րդ մասով նախատեսված հիմքով, համաձայն որի․ 4. Զանգվածային լրատվության միջոցներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները քննիչի համար կարող են քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել: ՀՀ քր․դատ․օր․ 174 հոդ․ 2-րդ մասի պահանջների պահպանմամբ հայտնում եմ նաև իմ ծննդյան թիվը՝ 08․01․1965թ․։ Այսպիսով՝ հաղորդման մեջ ներկայացված են այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ համընկնում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժի սպառնալիքով արգելված ցեղասպանության, տեղահանման, վանդալիզմի, սովի մատնման սպառնալիքի և այլ արարքների հատկանիշներին։ Ամփոփելով վերոշարադրյալը՝ արձանագրում եմ․ ներկայացված հաղորդմամբ փաստվել են այնպիսի դեպքեր ու գործողություններ, որոնց ողջամտորեն կարող էր տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված բազում արարքներին համապատասխանելու նախնական իրավական գնահատական։ Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ քր․դատ․օր․ 173 հոդ․ կանոններով, դիմում եմ Ձեզ ու միջնորդում․ - Հաղորդումն ուղարկել քննչական վարչություն ու հանձնարարել նախաձեռնել քրեական վարույթ։ Հարգանքով՝ փաստաբան Հարություն Բաղդասարյան