CHAMBER OF ADVOCATES OF RA
ՀՀ   ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ  ՊԱԼԱՏ  
ք. Երևան, Հս/Ամտ Վ-3, տ. 106,
17.02.2026թ.       005/Դ-26
 CHAMBRE DES AVOCATS DE LA RA
Արտոնագիր 707
harutyunbaghdasaryan.adv@gmail.com
հեռ. 093-144-282 

CHAMBRE DES AVOCATS DES LA RA  CHAMBER OF ADVOCATES OF RA

ՀՀ   ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ  ՊԱԼԱՏ            Արտոնագիր 707

ք. Երևան, Հս/Ամտ Վ-3, տ 106                               harutyunbaghdasaryan.adv@gmail.com 

18․04.2026թ.          021/Հհմ-25                                                                հեռ. 093-144-282 

 

ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶ, 

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ

Գրիգոր Վալիկոյի Էլիզբարյանին

0012, Երևան
Սունդուկյան փող., 66ա շենք

 Էլ. հասցե՝ zkd@prosecutor.am

 

Հարգելի պարոն Էլիզբարյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը 17․04․2026թ․ և 18․04․2026թ․ հանդես է եկել հայտարարություններով, որտեղ ՀՀ կառավարության ղեկավարին մեղադրել է Արցախը դավաճանաբար հանձնելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու, ինչպես նաև՝ 44-օրյա պատերազմի ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը չհրապարակելու մեջ։ Ս․ Օհանյանի ելույթը մեկնաբանել է նաև Վարդան Հակոբյանը (սկսած 12-րդ րոպեից)։

Ըստ Սեյրան Օհանյանի՝ Ազգային Ժողովի ամբիոնից ու բրեֆինգի ժամանակ արված հայտարարությունների․

-  Պաշտպանության բանակը ռազմաճակատի 283 կմ-անոց գծից 265 կմ-ը մինչև հոկտեմբերի 27-ը պահել է։

- Հանձնվել է այն մասը, որի որոշումը կայացվել է Ն․ Փաշինյանի կողմից։ 

- 100 կմ հեռու գտնվող թշնամին ավելի շուտ է հասել մեր բարձունքներին, քան այդտեղ տեղակայված մեր զորքերը։

- Ազգային անվտանգության ռազմավարության 4․25 կետում նշված է․  Հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից հանդես գալով հանդերձ՝ Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում. Հա յաստանի Հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ:

- 2024թ․Սահմանազատումի ժամանակ մենք 800 քառ․ ավելի տարածք ենք հանձնել։

- 44-օրյա զեկույցը ինչո՞ւ չեք հրապարակում։

- Նշանակում է դուք պայմանավորվել եք Ադրբեջանի հետ։

Ըստ իս, Սեյրան Օհանյանի հայտարարությունն իրենից ներկայացնում է հաղորդում հանցագործության մասին։ Ուստի, ղեկավարվելով ՀՀ քր․դատ․օր․ 173 հոդ․ դրույթներով, վերահաստատում եմ հանցագործության մասին Ս․ Օհանյանի և Վ․ Հակոբյանի՝ լրատվական ալիքներով տրված հաղորդումները։ Այսպես․

-  ՀՀ քր․դատ․օր․ 173 հոդ․ 2-րդ մասի համաձայն․

2. Համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:

- Իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քննիչի համար կարող են քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել զանգվածային լրատվության միջոցներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները։

- ՀՀ քր․դատ․օր․ 173 հոդ․ 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ եթե ֆիզիկական անձից առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում է ստացվել, ապա քննիչն  իր իրավասության սահմաններում պարտավոր է նախաձեռնել քրեական վարույթ։

- ՀՀ քր․դատ․օր․ 173 հոդ․ 6-րդ մասի համաձայն․

Քրեական վարույթ չի կարող նախաձեռնվել, եթե հանցանքի մասին տեղեկությունն ստացվել է սույն հոդվածով չնախատեսված, այդ թվում՝ անհայտ կամ չբացահայտված աղբյուրից: Այդպիսի տեղեկությունը դատախազի կամ քննիչի նախաձեռնությամբ ստուգվում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով, եթե այն պարունակում է այնպիսի փաստեր, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել:

- Հանցագործության մասին հաղորդում տալիս պահպանվել են ՀՀ քր․դատ․օր․ 174 հոդ․ 2-րդ մասի պահանջները, այսինքն՝ նշում եմ այն իրավական ու փաստական հիմքերը, իրազեկման աղբյուրը, ուստի որևէ հիմք չկա քրեական վարույթ չնախաձեռնելու համար։ 

Քրեական վարույթ նախաձեռնեը պարտադիր է, որպեսզի հարցերին տրվի պատասխան, իսկ արարքներին՝ գնահատական։

ա/ Արցախը Հայաստա՞ն է, թե՜ ոչ։ Եթե Հայաստան չէ, ապա կառավարությասն անդամները պահպանե՞լ են այս երդմումը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը:»:

բ/ Արդյո՞ք թշնամու թելադրանքով սեփական տարածքներից հրաժարվելը ՀՀ քր․օր․ 421 հոդ․ 2-րդ մասով նախատեսված հանցակազմ չի պարունակում, այն է․ 

2. Ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը։

գ/ Արդյո՞ք այդ տարածքները տալը ՀՀ քր․օր․ 421 հոդ․ 1-ին մասով նախատեսված հանցակազմ չի պարունակում, այն է․ 

1. Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը։

դ/ Արդյո՞ք տարածքներ տալը, այնուհետև՝ ականապատման քարտեզները թշնամուն հանձնելը և ականազերծումն իրականացնելը ՀՀ քր․օր․ 418 հոդ․ նախատեսված պետական դավաճանության հանցակազմ չի պարունակում, այն է․

1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, ․․․ օտարերկրյա պետությանը, ․․․ պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկությանը նշված անձանց ծանոթանալու համար պայման ստեղծելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության։

ե/ Արդյո՞ք վարչապետի ու կառավարության մյուս անդամների (փոխվարչապետ, ՆԳ նախարար և այլն)՝ տարածքները տալու գործողությունները՝ առանց ՀՀ նախագահի համաձայնության, Սահմանադրական դատարանի որոշման ու Ազգային ժողովի վավերացման իրենց մեջ չեն պարունակում ՀՀ քր․օր․ 419 հոդ․ նախատեսված հանցակազմ, այն է․

 1. Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը։

զ/ արդյո՞ք վարչապետի ու կառավարության մյուս անդամների (փոխվարչապետ, ՆԳ նախարար և այլն) կողմից չեն խախտվել Սահմանադրության 6-րդ հոդ․ 1-ին մասը, համաձայն որի՝

  1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով,

և արդյո՞ք այս առումով առկա չէ ՀՀ քր․օր․ 420 հոդ․ նախատեսված հանցակազմ։

1. Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ հոդվածով կամ 5-րդ կամ 6-րդ հոդվածի 1-ին մասով կամ 7-րդ հոդվածով նախատեսված նորմի գործողությունը փաստացի դադարեցնելը։

է/ Արդյո՞ք ՀՀ պետական սահմանի տեղաշարժ ու ոչնչացում չի եղել, ինչը նախատեսված է ՀՀ քր․օր․ 471 հոդվածով, համաձայն որի հանցագործություն է համարվում․

1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի նշանը վերցնելը, տեղաշարժելը կամ ոչնչացնելը։

ը/ Արդյո՞ք պետության կողմից իր քաղաքացիների գույքը չպահպանելը կամ թշնամուն հանձնելն իր մեջ չի պարունակում ՀՀ քր․օր․265 հոդ․ նախատեսված հանցակազմ, համաձայն որի․

1. Գույքի պահպանության կամ պաշտպանության պարտականություն ունեցող անձի կողմից այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե այդ անձի անզգուշության հետևանքով տեղի է ունեցել այդ գույքի խոշոր չափերի հասնող հափշտակում, վնասում կամ կորուստ, և եթե չկան հանրային ծառայության դեմ ուղղված հանցագործության հատկանիշներ։

Ենթադրում եմ, որ ընթացք չեք տալու սույն հաղորդմանը, ուստի հիշեցնում եմ, որ այս ամենին հիմնավոր պատասխան չտալը հանգեցնելու է ՀՀ քր․օր․ 203 հոդ․ 2-րդ մասով, 441 հոդ 2-րդ մասի 4-րդ կետով կամ էլ ՀՀ քր․օր․446 հոդ․ 1-ին մասով նախատեսված արարք/ներ/ի, դրանք են․

(203) Խտրականությունը` իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով` տարբերակված վերաբերմունքի դրսևորումը, որը ոտնահարում է անձի իրավունքները կամ ազատությունները, կամ որով անձին առավելություններ են տրվում՝ առանց օբյեկտիվ հիմքի կամ իրավաչափ նպատակի՝ սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծննդի, առողջական վիճակի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների հիմքով,

(441) մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ իրենց ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն էական վնաս է պատճառել ․․․ հասարակության կամ պետության օրինական շահերին,

կամ էլ (446) Պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին:

Ելնելով վերոգրյալից, գտնում եմ, որ իմ ներկայացրած փաստերով նախաքննության մարմնի կողմից ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք արարքներին համապատասխանելու նախնական իրավական գնահատական՝ ինչն էլ հիմք կհանդիսանա քրեական վարույթ նախաձեռնելու համար:

 

 

Հարգանքով՝ փաստաբան  Հարություն Բաղդասարյան

 

  1. ^

     https://www.youtube.com/watch?v=1W_FFcWxLtY

    https://www.youtube.com/watch?v=EdQgU9Hv_is

    https://www.youtube.com/watch?v=AJ-J2kJI0oo

  2. ^

     https://www.google.com/search?q=%D5%BD%D5%A5%D5%B5%D-6%80%D5%A1%D5%B6+%D6%85%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8+%D5%B4%D5%A5%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%A5%D6%81+%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC%D5%AB%D5%B6&sca_esv=6139c4eb45c90f67&rlz=1C1GCEA_enAM1201AM1201&sxsrf=ANbL-n7zOMI9a5vIgXiiQGltN3axX_

    WgiA%3A1776539358651&ei=3tbjabC6J_6Rxc8Pi52zmQ4&ved=0ahUKEwiwoZvrjPiTAxX-SPEDHYvOLOMQ4dUDCBE&uact=5&oq=%D5%BD%D5%A5%D5%B5%D6%80%D5%A1%D5%B6+%D6%85%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8+%D5%B4%D5%A5%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%A5%D6%81+%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC%D5%AB%D5%B6&gs_lp=Egxnd3Mtd2l6LXNlcnAiPdW91aXVtdaA1aHVtiDWhdWw1aHVttW11aHVttWoINW01aXVstWh1aTWgNWl1oEg1bbVq9Wv1bjVrNWr1bYyBRAAGO8FMgUQABjvBTIFEAAY7wUyBRAAGO8FMgUQABjvBUiHZ1C1C1ikYHABeACQAQCYAdIBoAGCFqoBBjAuMTguMbgBA8gBAPgBAZgCEqAC0hXCAgYQABgWGB7CAggQABiABBiiBMICBRAhGJ8FwgIFECEYoAGYAwCIBgGSBwYwLjE3LjGgB-FDsgcGMC4xNy4xuAfSFcIHCDAuMTMuNC4xyAc4gAgA&sclient=gws-wiz-serp#fpstate=ive&vld=cid:929d8ee8,vid:Ljd7Rr2gRuE,st:0

  3. ^

     Ազգային անվտանգության ռազմավարություն https://www.mfa.am/filemanager/security%20and%20defense/AA-Razmavarutyun-Final.pdf