| CHAMBER OF ADVOCATES OF RA ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ ք. Երևան, Հս/Ամտ Վ-3, տ. 106, 17.02.2026թ. 005/Դ-26 | ![]() | CHAMBRE DES AVOCATS DE LA RA Արտոնագիր 707 harutyunbaghdasaryan.adv@gmail.com հեռ. 093-144-282 |
ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ Արտոնագիր 707
CHAMBRE DES AVOCATS DES LA RA CHAMBER OF ADVOCATES OF RA
ք. Երևան, Հս/Ամտ Վ-3, տ 106 harutyunbaghdasaryan.adv@gmail.com
27.04.2026թ. 024-/Դ-26 հեռ. 093-144-282
Արարատի մարզի դատախազություն
Մարզի դատախազ` Վարդան Գուրգենի Պողոսյանին
Արարատի մարզ, ք. Արտաշատ, Մարքսի 2
Հեռ՝ 010 311-261, Էլ. հասցե՝ ararat@prosecutor.am
Արարատի կայազորի զինվորական դատախազ՝
Արտաշես Ասատուրի Ոսկանյանին
Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Անդրանիկի 4
Հեռ՝ 010 311-390, Էլ. հասցե՝ ararati-kayazor@prosecutor.am
Հաղորդում հանցագործության մասին
Հայանիստ գյուղի բնակիչ Արտակ Ավետիսյանն ԱՀԱԶԱՆԳԵԼ է․ Զինվորական նոր հագուստը ոչնչացրել են1.
Լրագրող Սյուզի Բադոյանն անդրադարձել է այդ ահազանգին։
#Բանակին ուղարկված, բայց զինվորին չհասած օգնություն համազգեստն արժե 100 եւ 52 դոլար
հանցագործները պիտի պատժվեն
Փարաքարի դաշտերում թաղած օգնության ծավալն ահռելի էր, մի մասը Արտակի ահազանգից հետո գիշերով գաղտագողի եկան թաղեցին, մյուսներն էլ դրանք են նույնականացրել ենք օնլայն հարթակում
Խնդրեմ։
Ի դեպ դրանք ամերիկյան են2։
Սա ենթադրվում է օգնությունն է, որը պատերազմի օրերին տեղ չի հասել։ Երեկ թաքուն բերել թափել են գյուղի գլուխ, հետո Արտակի ահազանգից հետո գիշերը էքսկավատորով բերել թաղել են ծածուկ, որ հետքերը վերացնեն
Ա'յ, էսպես ու ԱՓԱՇՔԱՐԱ ԷԼ Երկիրս են ՊԱՍԵՐՈՎ ՔԱՆԴՈՒՄ։
Պատկերացնու՞մ եք սա նախկինների ժամանակ կատարված լիներ։ 100 տարի կզռռային զոմբիներն ու երեսով կտային. իսկ իրենց թուրքի ցռթած դավաճանին սրբադասում են պիղծ ոչխարները...։
և ինչքան օգնություններ մնացին տամոժնիայի պահեստներում, իրանց տատու արած աչոնիկն էլ պարտկեց
Փնթիները իրենց պադվալներն են դատարկում, ահա թե ինչ է լինում , երբ չտես, սոված թափառախումբը իշխանություն է դառնում։
Աշխարհը նման տականքներ չի տեսել
Գնդակահարություն' ամենաճիշտ ազգը մաքրվելու ձևը!
88թ երկրաշարժի օգնությունների ժամանակ գյուղապետերից մեկն ասել էր.
֊ Եթե այսպիսի մի երկրաշարժ էլ որ լինի, ծոռից֊ծոռ հագուստով ապահոված կլինեմ։
Երկու բեռնատար չօգտագործած հագուստեղեն պադվալս եմ լցրել, մեկն էլ` հարազատներիս եմ բաժանել։
Այո, չզարմանանք մարդկանց այս տեսակների վրա, որ երբ ասում են.
֊ Վախ, աչքս դուրս եկավ,
ասում է. ֊ Տուր, տանեմ կատվիս տամ։
Դժվար չէ հողի շերտը հետ տալ ու հանցագործության հետքերը բացել։Դատախազությունն ու Կարմիր խաչն էլ թող հետևողական լինեն,բացահայտեն կատարվածը ու հանրությանը տեղեկացնեն (ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ, ինչու՞)։
Այստեղ ԱՄՆ-ում ծանոթներիցս մեկին հանդիպեցի, ով մեկ տարի առաջ գնացել էր օդանավակայանի Կարգո փաթռթը ստանալու...
Պատմեց, թե ինչքան օգնություն կա, որ առգրավված է, ու դրա մեծ մասը հասել է Կարգո 44- օրյա պատերազմի ժամանակ ու չի բաշխվել...
Մի պահ քարացել էի , լավ էսքան անԱստված, որ սրանք են...
Աստծո պատժին արժանանան
Էս օգնության մասին մի Ազնիվ մարդ երկու տարի առաջ էր ասել։
Ջոմբիներ տեսնո՞ւմ եք գոնե
Էս երևի էն օգնությունն է որ ուղարկել էին դրսից ,որը այդպես էլ տեղ չհասավ ու որի համար ուղարկող անձինք բարձրաձայնել էին։
Այ զոմբլա եզեր նաեք, ոչինչ սրա համարել եք հաշիվ տալու։
Էս ազգի դավաճանության հոդվածա։ Կասեք ում եք դիմել, ով է այդ հարցով զբաղվելու։
Պահել էին որ ծախեն չի ծախֆել բերել թափել են
Վերից վար կախեք
Դավաճանության հետքերն են թաքցնում
Տեսաձայնագրությունից3, լրագրողի հարցերից և ներկաների պատասխաններից, ինչպես նաև ֆեյսբուքյան մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ ցուցադրված առարկաները պատերազմի ժամանակ որպես օգնություն ստացված զինվորական պարագաներ են (հագուստ, hակագազ, զրահաբաճկոն և այլն)։
Գտնում եմ, որ առարկա են․
ՀՀ քր․օր․ 264 հոդ․ 3-րդ մասի 1-ին կետով ամրագրված հանցակազմը, այն է․ Ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից, քանի որ հնարավոր չէ, որ այդքան ապրանքը մի անձի կողմից ոչնչացված լինի։
ՀՀ քր․օր․ 265 հոդ․ 1-ին մասով ամրագրված հանցակազմը, այն է․ Գույքի պահպանության կամ պաշտպանության պարտականություն ունեցող անձի կողմից այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե այդ անձի անզգուշության հետևանքով տեղի է ունեցել այդ գույքի խոշոր չափերի հասնող հափշտակում, վնասում կամ կորուստ, և եթե չկան հանրային ծառայության դեմ ուղղված հանցագործության հատկանիշներ։
ՀՀ քր․դատ․օր 173 հոդ․ 1-ին մասի 1-ին կետի համաձայն․
1. Քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը ստացվել է`
1) ֆիզիկական անձից.
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն․
2. Համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:
Սույն հաղորդումը տրվում է նաև ՀՀ քր․դատ․օր 173 հոդ․ 4-րդ մասով նախատեսված հիմքով, համաձայն որի․
4. Զանգվածային լրատվության միջոցներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները քննիչի համար կարող են քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել:
ՀՀ քր․դատ․օր․ 174 հոդ․ 2-րդ մասի պահանջների պահպանմամբ հայտնում եմ նաև իմ ծննդյան թիվը՝ 08․01․1965թ․։
Այսպիսով՝ հաղորդման մեջ ներկայացված են այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ համընկնում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժի սպառնալիքով արգելված ցեղասպանության, տեղահանման, վանդալիզմի, սովի մատնման սպառնալիքի և այլ արարքների հատկանիշներին։
Ամփոփելով վերոշարադրյալը՝ արձանագրում եմ․ ներկայացված հաղորդմամբ փաստվել են այնպիսի դեպքեր ու գործողություններ, որոնց ողջամտորեն կարող էր տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված երկու արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական։
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ քր․դատ․օր․ 173 հոդ․ կանոններով, դիմում եմ Ձեզ ու միջնորդում․
Հաղորդումն ուղարկել քննչական վարչություն ու հանձնարարել նախաձեռնել քրեական վարույթ։
Հարգանքով՝ փաստաբան Հարություն Բաղդասարյան
2 https://www.facebook.com/syuzi.badoyan/posts/pfbid0RRLdMJoe8y QRRmYuiZGHL8PQ1hBQU8df5792gJeFfXSsvEAriHXWzXAiRxJxMFVFl
3 Արևաշատի դաշտերում հայտնաբերվել է զինվորական գույք
https://www.facebook.com/reel/1318405866767659
https://www.facebook.com/syuzi.badoyan/videos/4252240591689431/
| Attachment | Size |
|---|---|
| Հաղորդում-Արարատի-կայազորի-դատախազին.pdf | 316.71 KB |
