Հայաստանի կառավարությունը հայտարարել է XX դարի սկզբի իրադարձությունների վերաբերյալ պետական քաղաքականության մեջ արմատական փոփոխությունների մասին։ Ինչպես հայտնի դարձավ ապրիլի 17-ին, ՀՀ կառավարությունը միջոցառումների փաթեթ է մշակում, որով նախատեսվում է ամբող ջությամբ չեղարկել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված հանրային միջոցառումների կազմակերպումը, որոնք ավանդաբար անցկացվել են ապրիլի 24-ին։ Ստամբուլում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականների միջև հանդիպու-մից հետո տեղեկություն տարածվեց պատմամշակութային ոլորտում առաջիկա բարեփոխումների մասին։ 2027 թվականից նախատեսվում է չեղարկել բոլոր հանրային ակցիաները, այդ թվում՝ Երևանում ավանդաբար անցկացվող բազմահազարանոց երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Նույն հուշահամալիրը, ըստ աղբյուրների, ենթարկվելու է լայնածավալ վերակառուցման։ Հայոց ցեղասպանության գործող թանգարանը նախատեսում են վերակազմավորել Հայաստանի պատմության թանգարանի, ինչը, իշխանություն-ների պատկերացմամբ, պետք է փոխի պատմական նարատիվի ընկալման ուղղությունը։ Այս քայլերին զուգահեռ նախատեսվում են նաև կադրային փոփոխություններ․ դեռևս այս տարվա սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազատել է Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենին։ Պատճառը՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսին փոխանցված նվերն է՝ Հայոց ցեղասպանության մասին գիրքը։ Ներքին փոփոխություններից բացի Երևանը, ըստ տեղեկությունների, մտադիր է հրաժարվել նաև Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված երկարամյա դիվանագիտական գծից։ «Մեր պաշտոնական դիրքորոշումը կայանում է նրանում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում», — հայտարարել է Փաշինյանը՝ Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները։ Վարչապետը բազմիցս անդրադարձել է այս թեմային նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկումների համատեքստում։ «Բավական է մեր ժողովրդին ցեղասպանությունների մասին տեղեկություններով սնել։ 
The Armenian government has announced radical changes in state policy regarding the events of the early 20th century. As it became known on April 17, the Armenian government is developing a package of measures that envisages the complete cancellation of public events dedicated to the Armenian Genocide Remembrance Day, which were traditionally held on April 24.
After the meeting between the parliamentarians of Armenia and Azerbaijan in Istanbul, information was disseminated about the upcoming reforms in the historical and cultural sphere. It is planned to cancel all public actions from 2027, including the traditionally held multi-thousand-strong march to the Tsitsernakaberd Memorial Complex in Yerevan. The same memorial complex, according to sources, will undergo large-scale reconstruction. The current Armenian Genocide Museum is planned to be reorganized into the History Museum of Armenia, which, according to the authorities, should change the direction of perception of the historical narrative. In parallel with these steps, personnel changes are also planned:
earlier this year, Prime Minister Nikol Pashinyan dismissed the director of the Armenian Genocide Museum. The reason is the gift given to US Vice President Vance - a book on the Armenian Genocide. In addition to internal changes, Yerevan also reportedly intends to abandon its long-standing diplomatic line aimed at international recognition of the Armenian Genocide committed by the Ottoman Empire. “Our official position is that international recognition of the Armenian Genocide is not among our foreign policy priorities,” Pashinyan stated in an interview with the Public Radio of Armenia, commenting on the prospects for Armenian-Turkish relations. The Prime Minister has also repeatedly touched upon this topic in the context of discussions on a peace treaty between Armenia and Azerbaijan. Ցեղասպանությունների մրցավազքը պետք է դադարեցնել»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ Հարավային Կովկասում «բոլորը բոլորին մեղադրում են ցեղա-սպանության մեջ»։ Նրա խոսքով՝ նման հռետորաբանությունը գործնական օգուտ չի բերում և միայն նոր հակամարտություններ է ծնում։ Բարեփոխումները վերաբերելու են նաև կրթական համակարգին։ Փաշինյանը հանձ-նարարել է կառավարությանը՝ մինչև ամառվա վերջ ներկայացնել պատմության դպրոցական դասագրքերի վերանայման ծրագիր։ «Պետք չէ այդ ամենով ծանրաբեռնել երիտասարդների միտքը։ Պետք է առաջ նայել, ոչ թե ապրել՝ անվերջ հետ նայելով», — ասել է ՀՀ վարչապետը։ Կառավարության գնահատմամբ՝ այս քայլերը կարող են նպաստել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Պաշ-տոնական Անկարան բազմիցս հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության թեման երկու հարևան երկրների երկխոսության վերականգնման գործընթացի հիմնական խոչընդոտներից մեկն է

1։ “It is enough to feed our people with information about genocides. The race for genocides must be stopped,” Pashinyan noted, adding that in the South Caucasus, “everyone accuses everyone else of genocide.” According to him, such rhetoric does not bring practical benefits and only creates new conflicts.The reforms will also concern the education system. Pashinyan has instructed the government to submit a program for revising school history textbooks by the end of the summer. “We should not burden the minds of young people with all this. We should look forward, not live endlessly looking back,” the Armenian Prime Minister said. According to the government, these steps can contribute to the normalization of relations with Turkey. Official Ankara has repeatedly stated that the topic of the Armenian Genocide is one of the main obstacles to the process of restoring dialogue between the two neighboring countries. 
1 https://meknaban.am/%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5 %A8-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC%D5%AB %D5%B0%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81 %D6%81%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5 %A9/?utm_medium=paid&utm_source=fb&utm_id=120245613248050613&utm_content=1202456132593 60613&utm_term=120245613250400613&utm_campaign=120245613248050613&fbclid=IwY2xjawRU5 EdleHRuA2FlbQEwAGFkaWQBqzK_iyfnZWJyaWQRMThzNTZuVHRGTHJrVDBkVFZzcnRjBmFwcF 9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEecN7cfxi9F XRsbO5deeasVk5tQNIqqjYK0nAfTZWke8OPvvwGr1RU8VgPqQ_aem_WbHqUt8E5phZyMeoqmO8Vw
   
   ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ CHAMBRE DES AVOCATS DES LA RA Արտոնագիր 707 CHAMBER OF ADVOCATES OF RA ք. Երևան, Հս/Ամտ Վ-3, տ 106 22.04.2026թ. 022-/Դ-26 harutyunbaghdasaryan.adv@gmail.com հեռ. 093-144-282 
   Երևան քաղաքի դատախազ` Ռաֆայել Ռազմիկի Մանուկյան ք. Երևան, 0010, Հանրապետության 85 Հեռ՝ 010 511-421 Էլ. հասցե՝ yerevan@prosecutor.am 
   Պատճենը՝ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին ք. Երևան 0082, Ամերիկյան փողոց 1 հեռախոս` (+37410) 464-700 
   Պատճենը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դը Կոտինյին 0015 Երևան, Գրիգոր Լուսավորչի փող., 8 (+374) 60 6519 50, cad.erevan-amba@diplomatie.gouv.fr 
   
   Հարգելի պարոն Մանուկյան Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը երկար տարիներ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է:
Այս մասին նշված է Հայաստանի անկախության հռչակագրում, ինչպես նաև Ազգային անվտանգության հայեցակարգերում ա/ ՀՀ Անկախության հռչակագրի (23 օգոստոսի 1990թ․) 11-րդ կետի համաձայն 11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:
բ/ Ազգային անվտանգության ռազմավարության 4․25 կետի համաձայն2․ Հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից հանդես գալով հանդերձ՝ Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում. Հայաստանի Հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ։ Իսկ 5․13-5․19 կետերը վերաբերում են Ցեղասպանության կանխարգելմանը, մասնավորապես․ 5.15 կետում նշված է․ Ցեղասպանության կանխարգելումը միջազգային ասպարեզում մեզ համար ոչ միայն իրավական, այլև բարոյական պարտավորություն է:
Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած զոհերի ժառանգորդ՝ հայ ժողովուրդը և նրա կողմից ստեղծված պետությունը հանձնառու են ազգային, կրոնական, էթնիկ, ռասայական խմբերի և նրանց անդամների կյանքի իրավունքի պաշտպանությանը։ 2Ազգային անվտանգության ռազմավարություն https://www.mfa.am/filemanager/security%20and%20defense/AA-Razmavarutyun-Final.pdf գ/ Դեռևս «Օսմանյան Թուրքիայում Հայերի 1915 թվականի Ցեղասպանության դատապարտման մասին» Հայկական ՍՍՀ 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված օրենքի համաձայն Հայկական Սովետական Սոցիալական Հանրապետության Գերագույն սովետը որոշում է. 
1. Դատապարտելով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, ապրիլի 24-ը հայտարարել հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
2. ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահություն առաջարկություն ներկայացնել հայերի 1915 թվականի ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին:
դ/ Եթե ՀՀ կառավարության անդամները թքած ունեն ՀՀ Սահմանադրության, Հռչակագրի ու օրենքների վրա, ապա, գոնե, պարտավոր են իրագործել իրենց համար գրված և իրենց կողմից ներկայացված ու Ազգային ժողովի կողմից 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված ծրագիրը։ Իսկ այնտեղ սևով սպիտակի վրա գրված է․ 1․1․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, և սա լինելու է Կառավարության առաջնահերթությունների շարքում:
Ցեղասպանության միջազգային ճանաչումը Կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին:
Այսպիսով՝ ՀՀ կառավարության ղեկավարը հրապարակայնորեն խախտել է առնվազն 4 իրավական ակտ։ Իսկ ՀՀ քր․օր․ 136 հոդ․ 2-րդ մասի համաձայն․ 1) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ 2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Ուստի դիմում եմ Ձեզ ու միջնորդում․ - Հանձնարարել նախաքննության մարմնին քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ քր․օր․ 136 հոդ 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։

Հարգանքով` Հարություն Բաղդասարյան